Աթենքի Ակրոպոլիսը օրվա ընթացքում մի քանի ժամով փակ կլինի բարձր ջերմաստիճանի պատճառով

17:21, 08.07.2025

Աթենքի Ակրոպոլիսը մի քանի ժամով փակ կլինի Հունաստանում բարձր ջերմաստիճանի պատճառով։

Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Հունաստանում օդի ջերմաստիճանը հասնում է 38 աստիճանի։

Տեղական իշխանությունների որոշմամբ՝ Աթենքի Ակրոպոլիսը փակ կլինի ժամը 10:00-ից մինչև 14:00-ն։

Հունաստանի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև հուլիսի 9-ը։

Նմանատիպ