Ատենիի կիրճում, Ռազմիթիի լեռան լանջին հրդեհը մարված է:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, չնայած բարդ ռելիեֆին և օդերևութաբանական պայմաններին, երկօրյա անդադար աշխատանքից հետո, հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով մարել հրդեհի օջախները:
Վերջին տվյալներով, այրվել է փշատերև անտառի 3 հեկտար տարածք: