ԱՍՈՇԻԵՅԹԱԴ ՊՐԵՍ. Դոնալդ Թրամփի որոշումը թույլ կտա իրավապահներին ձերբակալել միգրանտներին դպրոցներում և եկեղեցիներում

11:33, 22.01.2025

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվում է այն քաղաքականությունից, որը սահմանափակում է միգրանտների կալանավորումը դպրոցներում և եկեղեցիներում, հայտնում է ԱՍՈՇԻԵՅԹԱԴ ՊՐԵՍ-ը։

Դոնալդ Թրամփի որոշման համաձայն՝ իրավապահ մարմինները կկարողանան միգրանտներին ձերբակալել այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցներն ու եկեղեցիները։

«Այս գործողությունը հնարավորություն է տալիս սահմանապահ պարեկության և ներգաղթի ծառայությունների խիզախ տղամարդկանց և կանանց՝ կիրառելու մեր ներգաղթի օրենքները և ձերբակալելու հանցագործներին, ներառյալ մարդասպաններին և բռնարարներին, ովքեր անօրինական կերպով մուտք են գործում մեր երկիր : Հանցագործներն այլևս չեն կարողանա թաքնվել Ամերիկայի դպրոցներում և եկեղեցիներում՝ գերությունից խուսափելու համար»,- ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ