Ասում են թունելի վերջում լույս է երևացել, միթե չի ավարտվել այս «մամանպայթեցրած» թունելը. Գրիգոլ Վաշաձե
Հայրենասեր է նա, ով հավատում է, որ դատարանը պետք է լինի ժողովրդի կամքի արտահայտողը: Ասում են թունելի վերջում լույս է երևացել, միթե չի ավարտվել այս «մամանպայթեցրած» թունելը,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ, Գրիգոլ Վաշաձեն խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքին ելույթ ունենալու ժամանակ:
Ըստ նրա ՝ «հայրենասեր է նա, ով կաբինետ մտնելուց, պատրաստ է դուրս գալ ժողովրդի պահանջով»:
«Վրացական երազանքը» խոսում է հայրենասիրության մասին, դուք հայրենասեր չեք պարոնայք: Հայրենասեր է նա, ով ընկալում է ուրիշի ընտանիքի ծանր վիճակն ու ուրիշի մոր արցունքները: Հայրենասեր է նա, ով կաբինետ մտնելուց, պատրաստ է դուրս գալ ժողովրդի պահանջով: Հայրենասեր է նա, ով կարծում է, որ դատարանը պետք է լինի ժողովրդի կամքի արտահայտողը: Ասում են թունելի վերջում լույս է երևացել, միթե չի ավարտվել այս «մամանպայթեցրած» թունելը: Դատարան, օրենք, արդարություն քաղաքացիների կամքի, նրանց ընտրության հարգանքը, սա է մեզ պետք: Նրանք, ովքեր այսօր հավաքվել են այստեղ, նայեք այս մարդկանց, նրանք բոլորը շնչադիմակներով են, նրանք հետևում են կանոններին, սակայն դուք չեք կատարել հիմնական պահանջը, որ չպետք է կեղծեիք ընտրությունները: Ոչ մի կուսակցություն, ոչ էլ նրանց միասնությունը չեն կարողանա ինչ-որ բան անել, եթե ամուր չկանգնեք: Չհոգնեք, մի հուսահատվեք, մի թողեք այս գործը, որովհետև տուն ենք գնալու ու նայելու եք ձեր երեխաների աչքերին ու ասեք, ձեզ թողում ենք այն երկիրը, որը 1988-1989 թվականներին ուզում էին այս ամբիոնում կանգնած մարդիկ, կամ դուք կթողնեք հետխորհրդային ճահիճը, որտեղից կփախչեք»,- հայտարարել է Վաշաձեն: