Ասում էին, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են և պարզվում է, որ կեղծվել է PVT-ն, ասում էին, որ Թամար Ժվանիան պետք է հրաժարական տա և հրաժարական տվեց Էլենե Նիժարաձեն. Մամուկա Մդինարաձե
Իշխանություններին և ԿԸՀ-ին մեղադրում էին ընտրությունները կեղծելու մեջ և պարզվեց, որ կեղծվել են զուգահեռ հաշվարկի տվյալները,- այս մասին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն, պատասխանելով «Արդար Վրաստանի» գործադիր տնօրեն, Էլենե Նիժարաձեի հրաժարականի վերաբերյալ առաջադրված հարցին:
«Կարող եմ կես կատակով ասել: Դա գուցե կատակի հարց չէ, բայց ասում էին, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ու պարզվել է, որ կեղծվել է «Պիվիտին»: Ասվում էր, որ Թամար Ժվանիան պետք է հրաժարական տար, իսկ հրաժարական տվեց Էլենե Նիժարաձեն: Դա նույնպես կես կատակ կլիներ, բայց իսկապես հրաշք տեղի ունեցավ. Սա սովորական սկանդալ է, որում մենք կխորանանք տարիներ անց, որ իշխանություններին ու ԿԸՀ-ին մեղադրում էին ընտրությունները կեղծելու մեջ, և պարզվեց, որ զուգահեռ հաշվարկի տվյալներն են կեղծվել», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: