«Associated Press» - Վենեսուելայի գործող նախագահը ներգրավված է ԱՄՆ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառության տասնյակ գործերում
Associated Press-ը հաղորդում է, որ Վենեսուելայի գործող նախագահը ներգրավված է ԱՄՆ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառության տասնյակ գործերում։
Հրապարակումը գրում է, որ Դելսի Ռոդրիգեսը տարիներ շարունակ գտնվել է թմրանյութերի դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում, իսկ 2022 թվականին վարչակազմը նույնիսկ նրան անվանել է առաջնահերթ թիրախ։
Գրառումները ցույց են տալիս, որ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը ունի Ռոդրիգեսի վերաբերյալ մանրամասն հետախուզական գործ, որը թվագրվում է առնվազն 2018 թվականից և մանրամասն նկարագրում է նրա ներգրավվածությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության և ոսկու մաքսանենգության նման հանցագործությունների մեջ։ 2021 թվականին գաղտնի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Ռոդրիգեսն օգտագործել է Կարիբյան ծովի հանգստավայրերի հյուրանոցները փող լվանալու համար։
Դեռևս անցյալ տարի նա կապված էր Նիկոլաս Մադուրոյի մտերիմ կոլումբիացի գործարար Ալեքս Սաաբի հետ, ով ԱՄՆ-ի կողմից ձերբակալվել էր 2020 թվականին՝ փողերի լվացման և կոռուպցիայի մեղադրանքներով։