Associated Press. Աբբաս Արաղչին լքել է Իսլամաբադը՝ առանց ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադից հեռացել է առանց ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպելու, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով երկու պակիստանցի պաշտոնյաների։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, բարձրաստիճան պաշտոնյաները գտնվում էին Իսլամաբադի մոտակայքում գտնվող օդանավակայանում՝ Արաղչիին ճանապարհելու համար։ Պաշտոնյաները լրատվամիջոցների հետ զրուցել են անանունության պայմանով։
Իրանի արտաքին գործերի նախարարը Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ և նրան ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Ինչպես նշել է Աբբաս Արաղչին, Թեհրանը կշարունակի մասնակցել Պակիստանի միջնորդական ջանքերին՝ «մինչև արդյունքի հասնելը»։ Բացի այդ, Արաղչին հանդիպել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։ Վարչապետի գրասենյակում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և Պակիստանի բանակի ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։
Ըստ Sky News-ի, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած այցի ընթացքում Պակիստանի միջնորդներին է ներկայացրել ԱՄՆ առաջարկների վերաբերյալ իր պահանջները և կասկածները, չնայած դեռևս պարզ չէ, թե որոնք են այդ պահանջները։