Ասոցացման ստորագրումից յոթ տարվա գլխին Վրաստանը կանգնած է Եվրամիությանը ինտեգրման անշրջելի ճանապարհին, կարծում եմ, մեր երկիրը շատ շուտով կվերադառնա իր պատմական, Եվրոպական ընտանիքին. Դավիթ Զալկալիանի
Ասոցացման ստորագրումից յոթ տարի անց երկիրը կանգնած է Եվրամիությանը ինտեգրման անշրջելի ճանապարհին: Սրանք միայն իմ խոսքերը չեն, դրանք գնահատականներ են, որոնք մենք անընդհատ լսում ենք մեր եվրոպացի գործընկերներից, և շատ աչքի ընկնող է այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է ասոցացման ստորագրումից հետո, – հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:
Նախարարի խոսքով, վերջին կարևոր իրադարձություններից մեկը «Ասոցացման եռյակի» ստեղծումն է, ինչը նշանակում է Եվրոպայի կողմից ճանաչում, որ Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն:
Դավիթ Զալկալիանին հուսով է, որ Վրաստանը շուտով կհասնի իր վերջնական նպատակին, որն արտացոլվում է Եվրամիությանը անդամակցության մեջ:
«Մենք ունենք ասոցացման համաձայնագիր, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտուրը, ազատ տեղաշարժը Եվրամիության հետ: Վերջին կարևոր իրադարձություններից մեկը «Ասոցացման եռյակի» ստեղծումն էր, սա Եվրամիության և մեր եվրոպացի գործընկերների կողմից հերթական ճանաչումն է, որ Վրաստանը գործընկեր երկրների հետ միասին գնում է դեպի Եվրամիություն, այդ ուղին անշրջելի է: Իհարկե, մենք չենք շեղվելու այս ճանապարհից, քանի որ դա մեր ժողովրդի մեծ վստահությունն է, այն աջակցությունը, որը մենք անընդհատ զգում ենք, դա եվրոպական ընդհանուր արժեքով ապրելն է: Մեր կյանքի ամենօրյա ձևը հիմնված է եվրոպական արժեքների վրա, որտեղ կան մեր արմատները և ուր միշտ ձգտել է Վրաստանը: Վստահ եմ, որ մեր պայքարը հաջող կլինի, և որ 2024 թվականին Եվրամիությանը անդամակցելու դիմում ներկայացնելուց հետո դա ավելի կամրապնդի և կխորացնի Ասոցացման համաձայնագիրը»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից անցել է յոթ տարի: