Աշխատում ենք Նիկա Մելիայի գործով դատարանի որոշման կատարման վրա, այսօր կկատարենք, վաղը, մեկ ամսից, թե երեք օրից, սահմանափակումներ չկան. Վախտանգ Գոմելաուրի
Աշխատում ենք Նիկա Մելիայի գործով դատարանի որոշման կատարման վրա, այսօր կկատարենք, վաղը, մեկ ամսից, թե երեք օրից, սահմանափակումներ չկան, – այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, ՆԳ նախարարի թեկնածու Վախտանգը Գոմելաուրին:
«Ժամկետների պաշտոնական հետաձգում գոյություն չունի: Դատարանի վճիռը կա և ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է կատարել այս վճիռը: Մենք դա կանենք այսօր, վաղը, մեկ ամսվա ընթացքում կամ երեք օրում, դա սահմանափակված չէ: Հիմա չեմ կարող ասել, որ այն հետաձգվել է մեկ, երկու կամ հինգ օրով: Հո չեմ ասում, որ մենք չենք գնացել ձերբակալելու: Մենք չենք կարող ձեզ հստակ ասել, թե երբ այն կկատարվի, մենք աշխատում ենք», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: