Աշխատելու ենք, որ մեր սահմանների մոտ անվտանգության նորմերը լինեն խստացված և առավելագույնս արդյունավետ. Գիորգի Գախարիա
Արդեն սկսել ենք աշխատանքը, որ մեր սահմանների մոտ անվտանգության նորմերը լինեն խստացված և առավելագույնս արդյունավետ: Այդ ուղղությամբ ունենք կոնկրետ պլաններ, որոնք մոտ ապագայում ներկայացնելու ենք հասարակությանը,-այս հայտարարությունը արել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, առաջին ալիքի «Նոր շաբաթ» հաղորդման ժամանակ:
«Այս գործառույթները երկու բռնազավթված տարածաշրջանների հետ վարչական սահմաններին իրականացնում են առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցները: Պետության հիմնական գործիքները միջազգային ձևաչափերն են, որոնք պետք է օգտագործենք ակտիվ, որի շնորհիվ կկարողանանք պաշտպանել մեր քաղաքացիներին»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan