Աշխարհում վեց ամսվա ընթացքում սպանվել է 66 լրագրող

Աշխարհի 22 երկրում, 2018 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ սպանվել է 66 լրագրող: Տվյալները տարածում է Press Emblem Campaign ոչկառավարական կազմակերպությունը:

Այս ցուցանիշը երեք անգամ ավել է անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից:

Հաշվետվությունում ասված է, որ այս վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում սպանվել է 11 լրագրող, Մեքսիկայում 8, Սիրիայում 7, ԱՄՆ-ում 6, իսկ Եմենում 5:

Լրագրողների սպանության դեպքեր են գրանցվել նաև՝ Հնդկաստանում, Պակիստանում, Ղազի Հատվածում, Բանգլադեշում և Կոլումբիայում: