Աշխարհը դատապարտում է այս անիմաստ պատերազմը, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները աննախադեպ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, մենք միասնական ենք Ուկրաինային աջակցելու հարցում. Ենս Ստոլտենբերգ
Աշխարհը դատապարտում է այս անիմաստ պատերազմը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները աննախադեպ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, և մենք միասնական ենք Ուկրաինային աջակցելու հարցում,- այս մասին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի նախարարները հավաքվել են՝ քննարկելու Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և նախապատրաստվելու հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովին։
«Մեզ միացան մեր ուկրաինացի գործընկեր Օլեքս Ռեզնիկովը, ինչպես նաև մեր մյուս գործընկերները՝ Վրաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Եվրամիությունը։ Աշխարհը դատապարտում է այս անիմաստ պատերազմը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները աննախադեպ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, և մենք միասնական ենք Ուկրաինային աջակցելու հարցում։ Երկար տարիներ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուսուցանել են տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականներ և տրամադրել մեծ քանակությամբ կրիտիկական սարքավորումներ՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր իրավունքները, պաշտպանել իրեն: Ռուսական միջամտության սկզբից ի վեր Դաշինքը զգալիորեն ուժեղացրել է իր աջակցությունը խիզախ ուկրաինացի ժողովրդին՝ տրամադրելով ռազմական տեխնիկա, մարդասիրական և ֆինանսական օգնություն կառավարությանն ու զինված ուժերին և ապաստան տրամադրելով միլիոնավոր փախստականների։ Այսօր առավել կարևոր է, որ մենք բոլորս աջակցենք Ուկրաինային»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։