Ասել, որ հունիսի 20-ին միայն քաղաքացիներն էին ճիշտ և ոստիկանությանը աշխատակիցները սխալ, չի կարելի. Վախտանգ Գոմելաուրի
Ասել, որ հունիսի 20-ին միայն քաղաքացիներն էին ճիշտ և ոստիկանությանը աշխատակիցները սխալ, չի կարելի,- այս հայտարարությունը ներքին գործերի նախարարի թեկնածու, Վախտանգ Գոմելաուրին արել է խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ:
Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, ցանկացած խախտման դեպքում, լինի դա քաղաքացի կամ ոստիկանության աշխատակից, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Ներքին գործերի նախարարությունը և անվտանգության ծառայությունը մեկ օրգանիզմ է: Առանց նրա ոչ մի գերատեսչություն չի կարող գործել: Շատ մեծ խնդիր կա, եթե նրանք գնան առանձին ճանապարհով: Իհարկե, մենք նույնպես կրում ենք պատասխանատվություն, ինչպես Պանկիսիի կիրճում, այնպես էլ հունիսի 20-ի հարցով, կրկնում եմ, եթե որևէ բան այն չի եղել:
Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ին, շատ վատ է: Ցանկանում եմ ընդգծել, որ տուժել են ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Հաջորդ օրը ավելի քան 80 ոստիկան գտնվում էր հիվանդանոցում, մեկ ոստիկան ընդհանրապես կորցրել է տեսողությունը, իսկ մեկ ոստիկանի պահպանել են տեսողությունը: Շատ վատ է, որ քաղաքացիներ են տուժել: Այդ պահին բարդ էր վերահսկել իրավիճակը, երբ ամեն ինչ ավարտվեց հեշտ է խոսել, սա ինչու էր այսպես և այլն: Ես արդեն 26 տարի աշխատում եմ, և երբ տեսնում ես, որ քո ընկերոջը տասնյակ մարդիկ առևանգում են, հետապնդում և ծեծի ենթարկում, ապա հնարավոր է լինի ուժի չարաշահում, և եղել է, այսպիսով բոլորը պետք է պատասխան տան: