Ասադի ռեժիմի որոշումը, կապված Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների այսպես կոչված անկախության ճանաչմանը, դատապարտել է Սիրիայի արդեն երկրորդ ընդիմադիր ուժը
Ասադի ռեժիմի որոշումը, կապված Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների այսպես կոչված անկախության ճանաչմանը, դատապարտել է Սիրիայի արդեն երկրորդ ընդիմադիր ուժը,-լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ինչպես նշված է նախարարության լրատվության մեջ, 2018 թվականի հուլիսի 5-ին Սիրիայի ընդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքի նախագահ, Աբդուրրահման Մուստաֆան արել է հատուկ հայտարարություն, որտեղ խիստ դատապարտել է Ասադի ռեժիմի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը, ինչպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Նա իր հայտարարության մեջ աջակցել է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Հատկանշական է, որ սա արդեն Սիրիայի երկրորդ ընդիմադիր դաշինքն է, որը դատապարտել է Ասադի ռեժիմի այդ քայլը Վրաստանի հանդեպ: Ասադի ռեժիմի անօրեն որոշումը կապված Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների, Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչման հետ, մեկ շաբաթ առաջ դատապարտել է նաև Սիրիայի ընդիմադիր ուժերի «գերագույն բանակցությունների կոմիտեի» նախագահ Նասր Ալ-Հարիրին: Սիրիայի ընդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքի հայտարարությամբ, Ասադի ռեժիմը անօրինական է և նրա ցանկացած որոշում անօրեն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan