Արժույթի միջազգային հիմնադրամը կրճատել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը կրճատել է 4,3-ից 3,5 տոկոսի:
Կազմակերպության զեկույցում ասվում է նաև, որ 2022 թվականին երկրի տնտեսական աճը կկազմի 5,8 տոկոս, իսկ 2023-ին սպասվում է 5,5 տոկոս աճ:
Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության կանխատեսմանը, ապա իշխանությունն այս տարի երկրում կանխատեսում է 4,3 տոկոս տնտեսական աճ: