«Արժանի գործընկեր 2020» զորավարժություններին մասնակից ամերիկյան ռազմական տեխնիկան ուղևորվում է դեպի Վազիանիի զորամաս
«Արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժություններին մասնակից ամերիկյան ռազմական տեխնիկան ուղևորվում է դեպի Վազիանիի զորամաս:
Տեխնիկան տեղաշարժվում է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա:
Ամերիկյան զինվորական մեքենաները (Ստրայկերները) կենտրոնական մայրուղուց մտել են Գորի:
Զորավարժությունները Վազիանիում, IV մեխանիզացված գումարտակի ռազմակայանում պաշտոնապես սկսվելու են սեպտեմբերի 7-ին: Վրաստանը այս զորավարժությունները հյուրընկալում է հինգերրորդ անգամ և դրան մասնակցում են՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Միավորված թագավորության, Լեհաստանի և Ֆրանսիայի 2700-ից ավելի զինծառայողներ: