Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գազայի հատվածում անցած գիշեր Իսրայելի ռազմական գործողության արդյունքում առնվազն 71 մարդ է զոհվել
Գազայի հատվածում անցած գիշեր Իսրայելի ռազմական գործողության արդյունքում առնվազն 71 մարդ է զոհվել։
Ըստ տեղեկությունների՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը 11 տուն են ոչնչացրել Խան Յունիսում, Ռաֆահում եւ Բեյթ Լահիայում։
Հրատարակության տվյալներով՝ բնակելի թաղամասերի վրա հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ բնակչությունը քնած է եղել։
Ռմբակոծության պատճառով դեռ շատ մարդիկ մնացել են փլատակների տակ։
Al Jazeera-ն գրում է, որ Գազայի հատվածում 436 մարդ է զոհվել, այդ թվում՝ 183 երեխա, Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով, երբ Իսրայելը խախտել է մարտի 18-ին հրադադարի համաձայնագիրը։