Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ուկրաինայի պատերազմին վերջ տալու տարբեր տարբերակներ, որոնցից մեկը օկուպացված Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելն է
Թրամփի վարչակազմը դիտարկում է օկուպացված Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք ճանաչելու հարցը՝ որպես պատերազմի ավարտի հնարավոր գործարքի մաս։ Այս մասին հայտնում է ուկրաինական Semafor լրատվամիջոցը։
Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է պատերազմի ավարտի տարբեր տարբերակներ, որոնցից մեկը Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելն է։ Ամերիկյան կողմը չի բացառում դիմել ՄԱԿ-ին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
Սակայն հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել, և դա դիտարկվում է որպես միայն մեկ տարբերակ։
Semafor-ը մեդիա նախագիծ է, որը հիմնադրվել է 2022 թվականին BuzzFeed News-ի նախկին գլխավոր խմբագիր և New York Times-ի սյունակագիր Բեն Սմիթի և Bloomberg-ի նախկին գործադիրի կողմից։