Արտասահմանյան լրատվամիջոցներ – Մի քանի օրվա անկայունությունից հետո Ուոլ Սթրիթի ֆոնդային բորսան ցույց տվեց պատմական աճ
Մի քանի օրվա անկայունությունից հետո Ուոլ Սթրիթի ֆոնդային շուկան պատմական աճ է գրանցել։
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, S&P 500 ինդեքսը աճել է 9.5%-ով, ինչը նրա ամենամեծ օրական աճն է 2008 թվականից ի վեր։
Nasdaq ինդեքսը նույնպես աճել է 12.2%-ով։
ԱՄՆ նախագահի կողմից տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքերի 90 օրով կասեցումից հետո, ամբողջ աշխարհի ֆոնդային բորսաների ինդեքսները սկսեցին կտրուկ աճել։