Արտասահմանցի քաղաքացի է ձերբակալվել խոշոր չափի կեղծ փողեր իրացնելու համար
Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են օտար երկրի քաղաքացու՝ մեծ քանակությամբ կեղծ գումարի իրացման փաստով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, նյութական շահ ստանալու ապօրինի նպատակով, Աջարիայի տարածաշրջանում իրացրել է ընդհանուր 7,400 ԱՄՆ դոլարի չափով 74 հատ կեղծ 100-դոլարանոց թղթադրամ», – նշում են քննչական ծառայությունում։
Նրանց հաղորդմամբ՝ իրականացված քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամները ամբողջությամբ առգրավվել են։
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում յոթից տասը տարի ժամկետով։