Արտասահմանցի գործընկերները դրական են գնահատել որոշումը, որ նախագահական ընտրություններին չենք առաջադրելու մեր թեկնածուին. Արչիլ Թալակվաձե
Արտասահմանյան գործընկերները դրական են գնահատում «Վրացական երազանք» կուսակցության որոշումը, որ գալիք նախագահական ընտրություններին կուսակցությունը չի առաջադրում իր թեկնածուին,-այս հայտարարությունը արել է խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է Թալակվաձեն, արտասահմանցիները այս քայլը գնահատել են օրինակելի և ժողովրդավարական:
«Նրանք դրական են արձագանքել մեր որոշմանը և ասել, որ դա օրինակելի և ժողովրդավարական քայլ է: Նրանք գոհ են, որ իշխող թիմը հնարավորություն է տալիս այլ քաղաքական ուժերին մասնակցել ընտրություններին և հաղթել»,-ասել է Թալակվաձեն:
Ինչպես նա նշել է թիմի ներսում ընթանում են խորհրդատվություններ, նախագահության թեկնածուին աջակցելու կապակցությամբ, սակայն կուսակցությունը իր թեկնածուին չի առաջադրելու:
Դրա հետ մեկտեղ, առաջին ալիքի լրատվությամբ, «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan