Արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային համադաշնությանը, գործուն միջոցներ ձեռնարկել օկուպացնող գոտում անօրեն գործընթացների հետ կապված
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունք է հայտնում Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից Գուգութիանթկարիի մերձակայքում արգելապատնեշների բարձրացման անօրեն գործընթացը շարունակելու պատճառով:
Ինչպես նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկությունում, նման ապակառուցողական քայլերը ծայրահեղ բարդացնում են օկուպացնող գծի մերձակայքում բնակվող մարդկանց այնպես էլ ծանր մարդասիրական վիճակը և ապակայունացնում անվտանգության միջավայրը:
«Վրացական կողմը շարունակում է ինտեսնիվ աշխատել միջազգային համադաշնության, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների, Եվրամիության դիտորդական առաքելության և Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ, որպեսզի գործուն միջոցներ ձեռնարկեն նշված անօրեն գործընթացի կասեցման նպատակով:
Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանը Դաշնությանը կոչ է անում դադարեցնել Վրաստանի դեմ ուղղված անօրեն գործողությունները և կատարել ստանձնած պարտականությունները, այդ թվում, Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի պայմանագրի պայմանները:
Արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային համադաշնությանը, համապատասխան գնահատական տալ և գործուն միջոցներ ձեռնարկել օկուպացնող գոտում անօրեն գործընթացների հետ կապված»,- հայտարարում են արտաքին գործերի նախարարությունում: