Արտաքին գործերի նախարարություն - Վրաստանի դեսպանատան տվյալներով՝ զինված հարձակման ժամանակ Գազայի հատվածում են գտնվել Վրաստանի չորս քաղաքացի, ներկա դրությամբ չորսն էլ գտնվում են անվտանգ վայրում
«Վրաստանի դեսպանատանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ զինված հարձակման ժամանակ Գազայի հատվածում են գտնվել Վրաստանի չորս քաղաքացի։ Ներկա դրությամբ չորսն էլ գտնվում են անվտանգ վայրում», -Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Գործակալության տվյալներով՝ նշված տեղեկությունը հաստատվել է իսրայելական կողմի, ինչպես նաև այս չորս անձանցից մեկի հետ շփման արդյունքում։
«Ինչ վերաբերում է համացանցում տարածված լուսանկարչական նյութին, ապա այն ճշտվում է. քանի դեռ մանրամասները չեն պարզվել, խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,- նշում է գործակալությունը։
Երեկ լուսադեմին Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդված վերջին տեղեկությունների համաձայն՝ ՀԱՄԱՍ -ի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 300-ի։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։
Իսրայելում Վրաստանի քաղաքացիների համար ակտիվացել է թեժ գիծ: