Արտաքին գործերի նախարարը այսօր ելույթ է ունենալու խորհրդրաանում
Արտաքին գործերի նախարարը այսօր ելույթ է ունենալու խորհրդրաանում

Վրաստանի խորհրդարանում այսօր լսելու են Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Նախարարը ներկայանալու է, խորհրդարանի արտաքին հարաբերությունների, սփյուռքի և Եվրոպայի հետ ինտեգրման հարցերով կոմիտեների միավորված նիստին:

Միխեիլ Ջանելիձեն զրուցելու է արտաքին քաղաքական գերատեսչության իրականացրած գործունեության, արտաքին քաղաքական հարցերի և ծրագրված միջոցառումների մասին: