Արտակարգ կրավիճակների ծառայության կողմից Բելառուսից վարձած հրշեջ-փրկարարական ուղղաթիռը Վրաստան կհասնի այսօր
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բելառուսական ընկերությունից հրշեջ, փրկարարական և բժշկական օգնության համար նախատեսված ուղղաթիռ վարձեց, որը Վրաստան կհասնի այսօր։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, MI-8 MTV տիպի ուղղաթիռը բազմաֆունկցիոնալ է և նրա միջոցով կարելի է արագ արձագանքել հրշեջ և փրկարարական իրավիճակներին։
Նրանց տեղեկությամբ, այսօր գոյություն ունեցող պայմանագրի համաձայն, բելառուսական ընկերությանը պատկանող ուղղոթիռը մինչև հոկտեմբերի մեկը Թբիլիսիում կլինի։ Վարձատրության արժեքի մեջ է մտնում նաև օդաչուի սպասարկությունը, ով Վրաստան կժամանի ուղղաթիռի հետ միասին։
Վրաստանի արտակարգ իրվաիճակների կառավարման ծառայությունում հայտնում են, որ հարկ լինելու դեպքում, հնարավոր է, որ վարձակալության ժամկետը երկարանա։
Կառավարության հրամանի հիմքով, ուղղաթիռը վարձելու համար առաձին փուլում 891 800 լարի է տրամադրվել։
Այսօր գոյություն ունեցող իրավիճակի համաձայն, Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը ուղղաթիռ չունի։ Արտակարգ իրավիճակներին արձագանքելու նպատակով, ծառայությունը օգտագործում է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը կամ վարձում մասնավոր ըներություններից։