Արտակարգ իրավիճակների ծառայություն. Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան, առանց տեղումների եղանակ, կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը
Արտակարգ իրավիճակների ծառայություն. Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան, առանց տեղումների եղանակ, կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է բնակչությանը։ Ինչպես նշվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ, առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան և առանց տեղումների եղանակ, ինչի պատճառով կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։

«Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան և առանց տեղումների եղանակ, ինչի պատճառով կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը։ Հնարավոր բարդություններից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ դաշտերի մոտակայքում և աննկատ չթողնել հրդեհային օջախները։

Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, ուստի մի աղտոտեք շրջակա միջավայրը։

Ծխի կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացրեք ՆԳ նախարարության Հանրային անվտանգության կառավարման կենտրոն «112»-ին»,- նշված է տեղեկատվության մեջ։