Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Շաորի լճի հարակից տարածքում և Բախմարո հանգստավայրում տեղակայել է լրացուցիչ հրշեջ-փրկարարական ուժեր

11:56, 17.07.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Շաորի լճի հարակից տարածքում և Բախմարո հանգստավայրում լրացուցիչ հրշեջ-փրկարարական ուժեր է տեղակայել։

ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ հանգստացողների և այցելուների անվտանգությունն ապահովելու նպատակով, Շաորի լճի հարակից տարածքում համապատասխան սարքավորումներով հերթապահում են փրկարարների խմբերը, իսկ Բախմարո հանգստավայրում մոբիլիզացված են մարդկային ուժեր, անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները։ Անհետաձգելի օգնության կարիքի, ինչպես նաև ծխի կամ հրդեհի նկատման դեպքում անմիջապես զանգահարել հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոն։

Նմանատիպ