Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածում Մեստիայի և Լենտեխիի տարածքում երկու քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների վերաբերյալ
ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարական ուժերի աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է ինտենսիվորեն իրականացնում են երկու անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքներ Մեստիայի և Լենտեխիի տարածքում։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են Թբիլիսիի, Իմերեթիի և Մեստիայի լեռնափրկարարական ուժերը և փրկարար անօդաչու սարքերը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ սահմանային ոստիկանության ուղղաթիռի ներգրավումը փրկարարական աշխատանքներին այս փուլում օդերեւութաբանական պայմանների պատճառով հնարավոր չէ։
«Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ բոլոր համապատասխան ստորաբաժանումները՝ հրշեջ-փրկարարական ուժերի հետ միասին։ Միջադեպի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է Հանրային անվտանգության 112 կառավարման կենտրոնում հուլիսի 24-ին, որից հետո արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն անհապաղ արձագանքել է»,- ասված է հաղորդագրությունում։