Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ձեռք է բերել եվրոպական չափանիշներին համապատասխան 567 նոր հակագազ

13:16, 18.01.2025

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ձեռք է բերել եվրոպական չափանիշներին համապատասխանող 567 նոր հակագազեր։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին ծառայության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ անձամբ զննել է հրդեհաշիջման նոր սարքավորումները Արտակարգ իրավիճակների արձագանքման գլխավոր վարչության բազայում և տեղում ծանոթացել դրանց տեխնիկական բնութագրերին։

«Նոր, ժամանակակից հակագազերը արդյունավետ և հարմար են հրդեհաշիջման գործընթացում, քանի որ ունեն լայն պանորամային դեմքի դիմակ և թեթև օդային շնչառական ապարատ։

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն ակտիվորեն շարունակում է հատուկ տեխնիկայի թարմացումը»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ