Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ տեխնիկան համալրվել է IVECO VOLKAN ֆիրմայի հրշեջ-փրկարարական նոր ավտոսանդուղքներով
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ տեխնիկան համալրվել է IVECO VOLKAN ֆիրմայի երեք նոր հրշեջ-փրկարարական ավտոսանդուղքներով։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ՝ նոր ավտոսանդուղքները բացվում են մինչև 55 մետր բարձրության վրա, ինչը զգալիորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը բազմահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ։
«Ավտոսանդուղքն ունի ինչպես ավտոմատ, այնպես էլ մեխանիկական բացման ռեժիմ։ Դրա վրա տեղադրված է հատուկ վերելակ, որն օգտագործվում է բազմահարկ շենքերից քաղաքացիների տարհանման համար։ Նշված հատուկ տեխնիկան լիովին հարմարեցված է ծառայության կարիքներին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մղեբրիշվիլին զննել է նոր հրշեջ հատուկ տեխնիկան և անձամբ ծանոթացել դրանց ֆունկցիոնալ ու տեխնիկական բնութագրերին»,- ասված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկատվության մեջ։