Արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի տեղեկությամբ, ԿԸՀ-ի մոտ ցույցի ժամանակ տուժել է երկու մարդ
Արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի մամուլի ծառայության տեղեկությամբ, ԿԸՀ-ի մոտ ցույցի ժամանակ տուժել է երկու մարդ:
Նրանցից մեկը տեղափոխվել է «Նյու հոսպիտալ», իսկ մյուսը «Ղուդուշաուրիի» կլինիկա:
Տուժածներից մեկը ունեցել է էսկորացիաներ (քերծվածքներ) և արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Ինչ վերաբերում է մեկ այլ անձի, նա բժշկական հաստատություն է ընդունվել նեվրոտիզմով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ իրավապահները ջրցան մեքենաներ են օգտագործել ցուցարարների դեմ:
ՆԳ նախարարությունը ընտրական վարչակազմի մոտ զարգացող իրադարձությունների կապակցությամբ տարածել է հայտարարություն: Հայտարարության համաձայն, ցուցարարները կիրառել են բռնի մեթոդներ, չեն ենթարկվել ոստիկանության ցուցումներին, որից հետո ՆԳ նախարարությունը իրեն տրված լիազորությունների շրջանակներում կիրառել է համաչափ ուժ: