Արտահերթ ընտրությունների հարցը հանված է, դա տեսնում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. Լևան Իոսելիանի
«Մոքալաքեեբի» կուսակցության անդամ, Լևան Իոսելիանիի հայտարարությամբ, Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ Եվրախորհրդարանականների խմբի գնահատականը լիովին ընդունելի է և հասկանալի:
«Եվրախորհրդարանականների գնահատականը լիովին ընդունելի է և հասկանալի: Ընտրությունների օրը լավ էր կազմակերպված, գործընթացը շատ ավելի թափանցիկ էր, շատ ավելի լավը, քան նախորդ ընտրություններին: Մեկ քայլ առաջ է կատարվել, բայց նախընտրական միջավայրն անընդունելի էր, կար ահաբեկում, կաշառք, կար ոչ մրցակցային և անառողջ վիճակ: Այս ամենը վերանայման կարիք ունի: Ին՞չ են մեզ ասում, նստեք, թերթեք էջը և խոսեք բարեփոխումների մասին: Բարեփոխումները պետք է վերաբերեն նրան, որ հաջորդ ընտրություններն այնպես չանցկացվեն», – հայտարարել է Լևան Իոսելիանին:
Լևան Իոսելիանին նշել է, որ արտահերթ ընտրությունների հետ կապված հարցը հանվել է:
«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա այս հարցը հանված է: Սա տեսնում են բոլորը, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Արտահերթ ընտրությունների վրա կենտրոնացումն այն էր, որ բոլորը, բացի «Ազգային շարժումից» և «Վրացական երազանքից» տուժեցին, և փոքր կուսակցությունների ձայները գնացին մեծ խաղացողներին», – նշել է Իոսելիանին:
Եվրախորհրդարանականների խումբը հայտարարություն է տարածել Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ, որում նշվում է, որ Եվրամիության կարևոր գործընկեր Վրաստանը, հոկտեմբերի 2-ին անց է կացրել մրցունակ և լավ կազմակերպված տեղական ընտրություններ:
Նույն հայտարարության մեջ ասվում է, որ նախընտրական միջավայրը հավասար պայմաններ չի ապահովել մրցող կուսակցությունների և թեկնածուների համար, և հիմնական ուշադրությունը տեղական խնդիրներից տեղափոխվել է ազգային խնդիրների վրա: