Արտահերթ ընտրություններ չենք քննարկում, քանի որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները անց են կացվել մրցակցային միջավայրում և օրինական են. Արչիլ Թալակվաձե
Արտահերթ ընտրություններ չենք քննարկում, քանի որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները անց են կացվել մրցակցային միջավայրում և օրինական են. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, իշխանությունները արտահերթ ընտրությունների անցկացում չեն քննարկում, քանի որ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական կազմակերպությունների եզրակացությունն արտացոլում է իրականությունը:

Ըստ նրա, ընտրություններն անց են կացվել են մրցակցային միջավայրում, հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, ուստի, դրանք օրինական են:

«Արտահերթ ընտրություններ, կամ նրան կապված որևէ վարկած մեր կողմից չի քննարկվում: Մենք գտնում ենք, որ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը իրականության արտացոլումն է: Ընտրություններն անցել են մրցակցային միջավայրում, հիմնարար իրավունքների պաշտպանությամբ: Դրանք օրինական են: Խորհրդարանը հավաքված է, խորհրդարանն աշխատում է: Առաջին ընդդիմադիր կուսակցությունն արդեն մտել է: Մենք պատրաստ ենք բանակցել ուրիշների հետ», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: