«Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում Օզուրգեթիում կառուցվելու է հյուրանոց
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ, 2019 թվականի գարնանը, Օզուրգեթիում բացվելու է նոր, բարձր չափանիշներին համապատասխան «Մագնիկա» հյուրանոցը:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, Նատանեբի գյուղում սկսվել է 42 համար ունեցող հյուրանոցային համալիրի շինարարությունը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալ հարմարավետ, բարեկարգ միջավայրում: Տարածքում տեղակայվելու է լողավազան, ժամանցային, մշակութային, սպորտային-առողջարանական տարածքներ: Նախագծի շրջանակներում աշխատանքով ապահովվելու է ավելի քան 50 մարդ:
Նշված նախագծի ներդրման ընդհանուր ծավալը կազմում է 7 000 000 լարի:
2018 թվականի հոկտեմբերի տվյալներով, «Արտադրիր Վրաստանում» նախագծի շրջանակներում, 2014 թվականից ի վեր աջակցվել է 418 նախագիծ, որոնց ներդրման ընդհանուր ծավալը 1 միլիարդ լարիից ավել է: