«Արտադրիր Վրաստանում» գործակալությունն սկսում է ընտանեկան, փոքր և միջին հյուրանոցների վարկի համաֆինանսավորման ծրագրի հայտերի ընդունումը
Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառած իրավիճակից ելնելով «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը նոյեմբերի 13-ից հայտարարում է դիմումների չորրորդ հոսքի ընդունում՝ «Ընտանեկան, փոքր և միջին հյուրանոցային արդյունաբերության աջակցության համաֆինանսավորման մեխանիզմ» ծրագրի շրջանակներում:
Հայտերն ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 22-ը ներառյալ:
Ծրագրի նպատակն է նպաստել Վրաստանի ընտանեկան, փոքր և միջին հյուրանոցների ֆինանսական բեռի թեթևացմանը կոմերցիոն բանկերի առջև և շարունակել դրանց գործունեությունը շուկայում:
Այս մեխանիզմի շրջանակներում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը համաֆինանսավորելու է ձեռներեցներին վարկերի հաշվարկված տարեկան տոկոսագումարները, որոնք հաշվարկվում են 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ, նրա վարկի մնացորդի վրա առաջիկա 12 ամիսների ընթացքում հաշվեգրված տոկոսներին համապատասխան:
Ձեռնարկատեր սուբյեկտը հնարավորություն ունի ստանալու համաֆինանսավորման գումարի կեսը այն վարկի համար, որի վրա գործակալությունն արդեն իրականացրել է այս ծրագրի շրջանակներում վեց օրացուցային ամսվա ընթացքում հաշվեգրված տոկոսների տոկոսագումարի փոխանցում:
Գործակալության փոխանցմամբ, համաֆինանսավորման գումարը կարող է օգտագործվել ինչպես 2020 թվականի մարտի 1-ից վարկի հաշվեգրված տոկոսների վճարման համար, այնպես էլ՝ մինչև 2020 թվականի մարտի 1-ը հաշվեգրված տոկոսները վճարելու համար:
«Ազգային արժույթով տրված վարկի դեպքում 80 (ութսուն) տոկոսից ոչ ավելի գումարի չափով,
Արտարժույթով տրված վարկի դեպքում (միայն դոլար, եվրո) 70 (յոթանասուն) տոկոսից ոչ ավելի,
Համաֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում վարկի առավելագույն չափն է.
5 000 000 լարի – ազգային արժույթով տրված վարկի դեպքում.
1 750 000 դոլլար – դոլլարով վարկի դեպքում,
1 650 000 եվրո – եվրոյով տրված վարկի դեպքում,
Ձեռնարկատիրոջ վարկը պետք է տրվի կոմերցիոն բանկի կողմից մինչև 2020 թվականի մարտի 1-ը,
Հյուրանոցը պետք է ներառի առնվազն չորս ֆունկցիոնալ սենյակ,
Ձեռնարկատիրոջ և կոմերցիոն բանկի միջև ստորագրված վարկային փաստաթղթի համաձայն, ընդհանուր վարկի գումարի առնվազն 80 տոկոսը պետք է տրամադրվի հյուրանոցի համար անշարժ գույք գնելու/կառուցելու/ընդլայնելու/վերազինելու/վերակառուցելու/ձեռք բերելու նպատակով.
Ծրագրով սահմանված համաֆինանսավորումից չի կարողանա օգտվել այն ձեռնարկատերը, որի վարկը դասակարգվում է առևտրային բանկի կողմից խնդրահարույց ժամանակահատվածում մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ կողմերի միջև կնքված համաձայնագրին և բանկի ներքին ընթացակարգերին համապատասխան:
Բացի այդ, ձեռնարկատերը չի կարողանա օգտվել համաֆինանսավորումից, եթե գործակալությունն այս ծրագրի շրջանակներում արդեն իրականացրելլ է տոկոսադրույքով սուբսիդավորված գումարը, որը հաշվարկվել է 12 օրացուցային ամսվա ընթացքում », – ասվում է գործակալության հայտարարության մեջ: