Առողջապահության փոխնախարարը ուսումնասիրել է ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները.
Առողջապահության փոխնախարարը ուսումնասիրել է ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները.

Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին ուսումնասիրել է ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքում ընթացող վերականգնողական աշխատանքները։

Առողջապահության նախարարության տվյալներով, նրա հետ է եղել Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։

Ինչպես հայտարարել է Իլիա Ղուդուշաուրին, բուժհաստատությունը համալրված կլինի նորագույն բժշկական տեխնոլոգիաներով և ամբողջությամբ կհամապատասխանի Ինֆեկցիոն հիվանդանոցի չափանիշներին։

Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի նոր շենքում կտեղակայվեն ժամանակակից լաբորատորիա, ընդունարան և ստացիոնար բաժանմունքներ։