Առողջապահության նախարարությունից ասում են, որ խնդրի լուծման համար որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի Android օգտատերերը կարողանան օգտվել «կանաչ անձնագիր» հավելվածից
Առողջապահության նախարարությունից ասում են, որ խնդրի լուծման համար որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի Android օգտատերերը կարողանան օգտվել «կանաչ անձնագիր» հավելվածից

Մինչ այժմ «կանաչ անձնագրի» հավելվածից չեն կարողացել օգտվել «Android»-ի օգտատերերը:

Առողջապահության նախարարությունից ասում են, որ խնդրի լուծումը որոշակի ժամանակ կպահանջի։

«Հավելվածն այժմ հասանելի է iOS App Store-ում, ինչպես նաև Google Play store-ում։ Google Play store-ում դեռ չի որոնվում, քանի որ միջազգային սերվերների միջև սինքրոնացումը որոշակի ժամանակ է պահանջում: Հավելվածը, սակայն, հասանելի է հետևյալ հղումով՝ https://play.google.com/store/apps/details», – Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են նախարարությունում։