Առողջապահության նախարարությունը և «Nestle»-ն հուշագիր են ստորագրել պատվաստանյութեր գնելու նպատակով դրամաշնորհային օգնության մասին
Առողջապահության նախարարությունը և «Nestle»-ն հուշագիր են ստորագրել պատվաստանյութեր գնելու նպատակով դրամաշնորհային օգնության մասին

Համագործակցության հուշագիր է ստորագրվել օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և «Nestle» ընկերության միջեւ:

Այդ մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Նրանց խոսքով, փաստաթուղթը նախատեսում է պատվաստանյութեր գնելու համար Վրաստանին 100 000 շվեյցարական ֆրանկի դրամաշնորհի հատկացում:

«Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել պատվաստանյութերի լայն և արդարացի բաշխումը: «Nestle»-ին են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են «Kitket», «Nescafe», «Nespresso», «Nesquik» և այլն: Ընկերությունը գործում է աշխարհի 186 երկրներում», – ասված է հայտարարության մեջ: