Առողջապահության նախարարությունը երկու հուշագիր է կնքել
Առողջապահության նախարարությունը երկու հուշագիր է կնքել

Օկուպացված տարածքների փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը Չեխիայի զարգացման գործակալության հետ երկու փոխհամագործակցության հուշագիր է ստորագրել:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, փաստաթուղթը նախատեսում է ուժեղացնել նախագծերը, որոնք նախաձեռնվել են Չեխական Կարիտասի աջակցությամբ: Խոսքը «Ճանապարհ դեպի տուն. Մեծահասակների այլընտրանքային սոցիալական ծառայությունների զարգացումը Վրաստանում» և «Առաջնային առողջապահության խթանումը Վրաստանում» երկու նախագծերի մասին է: Երկու նախագծերի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 միլիոն եվրո, իսկ դրանց իրականացման ժամկետն է 2020-2023 թվականները:

«Ճանապարհ դեպի տուն. Վրաստանում մեծահասակների այլընտրանքային սոցիալական ծառայությունների զարգացում» ծրագրի նպատակն է աջակցել Վրաստանում մեծահասակների խնամքի այլընտրանքային համակարգի զարգացմանը:

Ինչ վերաբերում է «Առաջնային առողջապահության խթանումը Վրաստանում (II փուլ)», նախագիծը նպատակ ունի առաջին անգամ ներդնել որակի կառավարման գործիքներ առողջապահության ոլորտում և հիմնել առաջնային առողջապահական անձնակազմի շարունակական բժշկական կրթության համակարգ:

Նախնական փուլում նախագիծը նախատեսվում է փորձնական իրականացնել Մցխեթա-Մթիանեթի և Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզերի ընտրված համայնքներում: Բացի այդ, նախագիծը շարունակում է կատարելագործել Թբիլիսիի 5 պիլոտային բժշկական հաստատություններում առաջին օգնության որակի բարելավման համակարգը», – նշել են գերատեսչությունում:

Ընդհանուր առմամբ, նախագծում ընդգրկվելու է 46 բժշկական հաստատություն: Առողջապահության հուշագիրը ստորագրել են նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան և Չեխիայի զարգացման գործակալության տնօրեն Յան Սլիվան: Այլընտրանքային ծառայությունների զարգացման ուղղությամբ հուշագիրը ստորագրեցին փոխնախարար Թամար Բարկալաիան, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության պետական ​​հիմնադրամի տնօրեն Մերի Մաղլափերիձեն և Չեխիայի զարգացման գործակալության տնօրեն Յան Սլիվան: