Առողջապահության նախարարություն. Թուրքիայից ներկրվող դեղերի և մատակարարող դեղագործական ընկերությունների ցանկը մշտապես աճում է
Թուրքիայից ներկրվող դեղերը կարելի է ձեռք բերել յոթ խոշոր դեղատների ցանցերում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ էժան դեղամիջոցները հասանելի են «Ֆարմադեպո», «Ավերսի», «PSP», «Իմպեքս», «GPC», «Ֆարմսախլի» և «Դոյչե Ֆարմասի» ցանցում։
Միաժամանակ, գերատեսչության տվյալներով, Թուրքիայից ներկրվող դեղամիջոցների և դեղագործական ընկերությունների ցանկը մշտական ռեժիմում աճում է։ Թուրքիայից դեղերի ներմուծման տեմպերը բարձրացնելու նպատակով առողջապահության նախարարի նախաձեռնությամբ Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը պրոակտիվ կերպով գրանցում է դեղերը։ Այս կանոնով գործակալությունն արդեն գրանցել է 213 դեղամիջոց, որոնք կարող են ներմուծվել երկիր ավելի պարզեցվաղ ձևով։
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունն ավելի կհեշտացնի դեղամիջոցների ներմուծումը երկիր և կապահովի դեղագործական արտադրանքի լայն տեսականի վրացական շուկայում։
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում դեղերի գինը միջինը 60-80 տոկոսով էժանացել է։ Թուրքիայից ներկրվող դեղերի ցանկը տրամադրում է դեղագործական հատվածը և թարմացվում է ընկերություններից ստացված տեղեկատվության համաձայն։ Դեղերի ցանկը և դեղատների հասցեները, որտեղից կարելի է ձեռք բերել, կարելի է գտնել Առողջապահության նախարարության էջի համապատասխան հղումով։