Առողջապահության նախարարը հայտարարում է, որ բիզնեսի կապակցությամբ սահմանափակումները հնարավոր չի վերանայել
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, մի շարք հանդիպումներ են անցկացվել գործարարների հետ, և նրանց բացատրել են, թե ինչու են անհրաժեշտ որոշակի սահմանափակումների հաստատումը:
Նախարարի խոսքով, բիզնեսի հետ հանդիպումը հնարավոր է կրկին կայանա, այնուամենայնիվ, սահմանափակումները մեղմելու մասին որոշումը այս փուլում չի քննարկվի:
«Տնտեսական խումբը մի շարք հանդիպումներ անցկացրեց բիզնես ոլորտի հետ, որին ընդգրկված էր նաև առողջապահության նախարարությունը, համավարակաբանների խումբը, միջազգային փորձագետները, և բոլոր սահմանափակումները մանրամասն քննարկվեցին: Բացի այդ, բացատրվեց, թե ինչու են այդքան կարևոր այդ սահմանափակումները: Ինչ վերաբերում է արտոնություններին, ապա տնտեսական թիմն աշխատում է դրա վրա, և նրանք արդեն բացատրել են, թե ինչ արտոնությունների հնարավորություն կա և ինչի կապակցությամբ կունենան որոշ օգնություն: Եթե լինեն լրացուցիչ հարցեր, իհարկե տնտեսական թիմը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը կհանդիպեն նրանց հետ և կպատասխանեն բոլոր հարցերին: Վերանայում տեղի չի ունենա, քանի որ այս կապակցությամբ իրականացվել են մի քանի աշխատանքներ և դիտարկումներ: Մենք հաստատ գիտենք, որ դրանք այն սահմանափակումներն են, որոնք այսօր անհրաժեշտ են Վրաստանին և Վրաստանի բնակիչներին առողջության անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Տիկարաձեն: