Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Թուրքմենստանի դեսպանի հետ միասին, այցելել է ֆարմակոքիմիայի ինստիտուտ
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Թուրքմենստանի դեսպանի հետ միասին, այցելել է ֆարմակոքիմիայի ինստիտուտ

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Դովլետմիրատ Սեյթմամեդովի հետ միասին, այցելել է Ի. Քութաթելաձեի անվան ֆարմակոքիմիայի ինստիտուտ:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Սարջվելաձեն և Սեյթմամեդովը ծանոթացել են հաստատության գիտական աշխատանքներին և զննել հետազոտական լաբորատորիան:

«Կողմերը քննարկել են նաև երկու երկրների պրոֆիլային հաստատությունների միջև համագործակցության խորացման հարցերը: Խոսվել է նաև գիտական անձնակազմի փոխանակման մասին:

Առողջապահության նախարարի հայտարարությամբ՝ Վրաստանը պատրաստ է Թուրքմենստանի հետ ֆարմակոքիմիայի և, ընդհանուր առմամբ, բժշկության ուղղությամբ հարաբերությունների էլ ավելի խորացմանը, ինչին կնպաստեն նմանատիպ այցելությունները:

Ի. Քութաթելաձեի անվան ֆարմակոքիմիայի ինստիտուտում են գտնվել նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Իրակլի Նատրոշվիլին, համալսարանի և ֆարմակոքիմիայի ինստիտուտի ներկայացուցիչները»,- ասված է գերատեսչության տեղեկատվության մեջ: