Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համաճարակը հռչակեց գլոբալ վտանգ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համաճարակը հռչակեց գլոբալ վտանգ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համաճարակը հռչակեց գլոբալ վտանգ,- այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հանդիպումից հետո հայտարարել են մամլո ասուլիսին:

Ինչպես նշել են կազմակերպության կոմիտեի անդամները, վարակը մեկ մարդուց մյուսի վրա փոխանցվելու առաջին դեպքը հաստատվել է Ուհանում, սակայն այս ճանապարհով փոխանցման արդեն 8 դեպք է գրանցվել Գերմանիայում, Ճապոնիայում, Վյետնամում և ԱՄՆ-ում:

Կազմակերպության տեղեկությամբ, վարակը հնարավոր է տարածվի առողջապահական թույլ համակարգ ունեցող երկրներում:

Նոր տիպի կորոնավիրուսից զոհվել է 170 մարդ: Վերջին տվյալներով, վարակված է 7834 մարդ, այդ թվում՝ 7736-ը Չինաստանում, իսկ 98-ը՝ աշխարհի 18 երկրներում: