Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ կապիկի ծաշկի բռնկման հետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ կապիկի ծաշկի բռնկման հետ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Նման որոշում է կայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ Աֆրիկայում կապիկի ծաղիկի տարածումից հետո։
Կապիկի ծաղիկը, որը տարածված է Աֆրիկայում, փոխանցվում է սերտ շփման միջոցով: Այն բնութագրվում է գրիպի նման ախտանիշներով և թարախային ցանով։
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է համակարգված միջազգային արձագանք՝ այս բռնկումները դադարեցնելու և կյանքեր փրկելու համար», – ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նախօրեին Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղկի տարածման պատճառով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի մասնագետները հայտնել են, որ անհանգստացած են հիվանդության տարածման տեմպերով: Տարեսկզբից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է կապիկների նոր շտամի ավելի քան 17000 դեպք։ Մահացել է 517 մարդ։