Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի ամենամեծ հիվանդանոցը դադարել է գործել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի ամենամեծ հիվանդանոցը դադարել է գործել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի գլխավոր բուժհաստատությունում՝ Ալ-Շիֆա հիվանդանոցում, վիճակը ծանր է, էլեկտրաէներգիան գրեթե ամբողջությամբ անջատված է, սննդի ու ջրի պակաս կա։
Կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հիվանդանոցի շրջակա տարածքի մշտական գնդակոծությունը սրել է իրավիճակը, և որ ալ-Շիֆան այլևս չի կարող գործել որպես հիվանդանոց։
Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ պատրաստ են տարհանել տասնյակ նորածինների և տեղափոխել այլ հիվանդանոց: