Առողջապահության համակարգում պետք է ուժեղացվի պետական բաղադրիչը. Գիորգի Գախարիա
Ես լիովին համաձայն եմ, որ առողջապահության համակարգում պետք է ուժեղացվի պետական բաղադրիչը,- այս մասին վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան, հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստում, որի ընթացքում այսօր վստահություն են հայտնելու կառավարության նոր կազմին:
Գիորգի Գախարիայի խոսքով, առողջապահության ոլորտում պետական հոլդինգների ամրապնդման գործընթացն արդեն սկսվել է և այդ գործընթացը ղեկավարում է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Ինչպես գիտեք, ըստ էության, Ռուխիի կլինիկան ստեղծվել է զրոյից, Բաթումիում ստեղծվել է կլինիկա, վերանորոգվում է հանրապետական հիվանդանոցը: Դա պետք է լինի պետական ենթակառուցվածք, որը ոչ թե կխանգարի մասնավոր ենթակառուցվածքին, այլ կօգնի նրանց: Որոշ դեպքերում բավական լուրջ կապիտալ է անհրաժեշտ, որպեսզի երկրում որոշակի բժշկական բնագավառներ արագ զարգանան: Նման միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, հատկապես սոցիալական կարևոր ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը: Հետևաբար, այստեղ, չափանիշները սահմանելու առումով, պետության ներկայությունն այս շուկայում անհրաժեշտ է, սակայն զգույշ, որպեսզի չխոչընդոտի մասնավոր նախաձեռնությունը:
Հետևաբար, այս գործընթացը կշարունակվի, ես ձեզ ավելին կասեմ, ծրագրի մակարդակով, թե ինչպիսին պետք է լինի այս պետական կորպորացիան առողջապահության ոլորտում, նախարարությունն արդեն արել է մեր միջազգային գործընկերների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ֆինանսներ ներգրավվելու գործողություններ, որ սկսվեն կլինիկաների վերանորոգումները և այդ գործընթացն արդեն սկսվել է», – հայտարարել է Գիորգի Գախարիան: