Առողջապահական համակարգի մասնագետները «Ռեմդեսիվիրի» նշանակմանը մոտենում են զգուշորեն, քանի որ կան որոշակի չափորոշիչներ, որոնք պետք է բավարարվեն. Թամար Գաբունիա
«Ռեմդեսիվիրով» բուժումը լավ է ընթանում, ինչպես նախատեսված էր: Երեկվա դրությամբ պահանջ էր ներկայացվել 29 հիվանդի համար,- այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա, առողջապահական համակարգի մասնագետները «Ռեմդեսիվիրի» նշանակմանը մոտենում են զգուշորեն, քանի որ կան որոշակի չափորոշիչներ, որոնք պետք է բավարարվեն:
««Ռեմդեսիվիրով» բուժումը լավ է ընթանում, ինչպես նախատեսված էր: Երեկվա դրությամբ պահանջ էր ներկայացվել 29 հիվանդի համար: Այսինքն, առողջապահության ոլորտի մասնագետները դեղամիջոցը նշանակելուն մոտենում են զգուշությամբ: Դա ասելով նկատի ունեմ, որ կան որոշակի չափանիշներ, որոնք պետք է բավարարվեն և Ռեմդեսիվիրի օգտագործման համար անհրաժեշտ է հիվանդի տեղեկացված համաձայնությունը: Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում, երբ մենք սկսեցինք Ռեմեդիսիվիր տալը, 29 պացիենտ կա և բոլորի վիճակը բավարար է: Այնուամենայնիվ, որքանով է դա կապված է «Ռեմեդիսիվիր»-ի ազդեցության հետ, իհարկե, չենք կարող ասել միայն այս տվյալների հիման վրա: Սրանք պարզապես մեր դիտարկումների արդյունքն են, բայց Ռեմդեսիվիրի օգտագործումը շարունակվում է»,- հայտարարել է Թամար Գաբունիան: