Առնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի Շիրազ քաղաքում շիա մահմեդականների սրբավայրի վրա հարձակման հետևանքով
Առնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի Շիրազ քաղաքում շիա մահմեդականների սրբավայրի վրա հարձակման հետևանքով

Առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել Իրանի Շիրազ քաղաքում շիա մահմեդականների սրբավայրի վրա հարձակման հետևանքով։

Իրանցի պաշտոնյան տեղական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ նշված գործով արդեն մեկ անձ է ձերբակալվել։ Աղոթքի տարածքը շուտով արգելափակվել է ուժայինների կողմից։

Զինված հարձակումն իրականացվել է կեսօրին։ Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են։

Պետական ​​տեղեկատվական գործակալության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ահաբեկիչների կողմից, թեև ոչ մի խմբավորում դրա պատասխանատվությունը չի ստանձնել։