Առնվազն 19 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել Չինաստանում ածխային ընկերության գրասենյակում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 19 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել Չինաստանում ածխային ընկերության գրասենյակում բռնկված հրդեհի հետևանքով։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Շենսի նահանգում ածխային ընկերության քառահարկ գրասենյակում տեղի ժամանակով 06:50-ին հրդեհ է բռնկվել։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, դեպքի պատճառները պարզելու համար կատարվում է քննություն։