Առնվազն 16 զոհ, տասնյակ անհետ կորածներ Արգենտինայում հորդառատ անձրևների հետևանքով
Առնվազն 16 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Արգենտինայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով։
Արգենտինայի արեւելքում գտնվող Բաիա Բլանկա նավահանգստային քաղաքում հորդառատ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Ութ ժամ շարունակվող անձրևների հետևանքով ավերվել են ճանապարհներ և կամուրջներ, հեղեղվել են շենքեր, իսկ քաղաքի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության:
Ավելի քան 1450 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, այդ թվում՝ նորածին երեխաներ, որոնք ստիպված են եղել տարհանվել հիվանդանոցից։ Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։